Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախկին կանցլերը կգլխավորի «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհուրդը


Գերհարդ Շրյոդեր
Գերհարդ Շրյոդեր

Գերմանիայի նախկին կանցլեր, «Հյուսիսային հոսք» կոնսորցիումի բաժնետերերի խմբի նախագահ Գերհարդ Շրյոդերը վերահաստատել է իր մտադրությունը՝ գլխավորելու ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհուրդը:

Ոչ լրիվ զբաղվածության պայմաններով նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 300 հազար եվրո:

Գերմանիայի քաղաքական գործիչները՝ այդ թվում կանցլեր Անգելա Մերկելը, խստորեն քննադատել են ռուսական ընկերությունում աշխատելու նրա համաձայնությունը: Սկանդալը ծագել է նախընտրական շրջանում, երբ Գերմանիայում մտահոգված են ընտրական գործընթացներին Ռուսաստանի միջամտության հնարավոր փորձերից: Բայց Գերմանիայի նախկին կանցլերը Ռոտենբուրգ քաղաքում կայացած նախընտրական քննարկմանը վերահաստատել է իր մտադրությունը՝ ասելով, թե ընդդիմախոսների և լրագրողների գրոհները իր որոշման վրա ազդեցություն չեն ունենա:

«Պատկերացրեք, որ ես առաջակ ստանայի ոչ թ ե ռուսական նավթային ընկերությունից, այլ ամերիկյան Exxon կոնցեռնից: Ինչպե՞ս կարձագանքեր գերմանական մամուլը․ բոլորը ոգևորված կլինեին, ոչ մեկը հարցեր չէր տա շարժառիթների մասին», - ասել է Շրյոդերը:

Նա նշել, որ «Ռոսնեֆտ»-ը խոշորագույն նավթային ընկերություն է, որը Գերմանիայի հետ շատ կարևոր կապեր ունի:

Հիշեցնենք՝ Եվրամիությունը «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի անջատականներին աջակցելու համար:

Շրյոդերը սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, այդ կուսակցությունից գալիք ընտրություններին կանցլերի պաշտոնի համար պայքարող Մարտին Շուլցը իրեն հեռավորության վրա է պահում Շրյոդերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG