Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը վերընտրվել է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, հայտնում է ռուսաստանյան պետական նավթային ընկերությունը:
Գերմանիայի նախկին առաջնորդն այդ պաշտոնը ստանձնել է 2017 թվականին՝ հարուցելով հայրենի կառավարության կոշտ քննադատությունը: Մասնավորապես կանցլեր Անգելա Մերկելը հիշեցրել էր, որ ռուսաստանյան նավթային հսկան ընդգրկված է Եվրամիության պատժամիջոցների ցանկում:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շրյոդերը, ով կանցլերի պաշտոնում աշխատել է 1998 թվականից մինչև 2005 թվականը, հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական կապերով: