Մատչելիության հղումներ

Կարկառ գետում հայտնաբերվել է ԼՂ-ում բնակվող Ռուսաստանի քաղաքացու դին


Այսօր ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Ռուսաստանի քաղաքացի Օլգա Սանիկովայի դին։

Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության (ԼՂ ՆԳՆ) ոստիկանությունը հայտնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Սանիկովան Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետացել էր մայիսի 9-ին։ Հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG