Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Չավուշօղլուն կմեկնի Վաշինգտոն


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական TRT Haber լրատվական հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի ԱԳ նախարարին կընդունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Կողմերը քննարկելու են թուրք-ամերիկյան ռազմավարական մեխանիզմի շրջանակում երկկողմ համագործակցության զարգացմանը հեռանկարները», - հաղորդում են թուրքական աղբյուրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG