Մեկնարկել է ընդդիմության քայլերթը Երևանի չորս տարբեր հատվածներից, երեկոյան չորս խմբերը կհանդիպեն Ֆրանսիայի հրապարակում։
Ֆրանսիայի հրապարակը փակ է մայիսի 1-ից. արդեն 10 օր է ընդդիմադիրներն այնտեղ են գիշերում։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երեկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում ներկայացրեց իշխանությունների հրաժարականից հետո իրենց գործողությունների ծրագիրը:
Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունների հեռացումից հետ ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Նա մասնավորապես, նշեց, որ պետք է բացառել Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, պետք է ամրապնդվի Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգը: