Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը կարճատև այց է կատարել Ուկրաինա


ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջին տիկնայք` Ջիլ Բայդենը և Օլեսյա Զելենսկան, Ուժգորոդ, Ուկրաինա, 8 մայիսի, 2022թ.
ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջին տիկնայք` Ջիլ Բայդենը և Օլեսյա Զելենսկան, Ուժգորոդ, Ուկրաինա, 8 մայիսի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, նախապես չհայտարարված կարճատև այցով ժամանել է Ուկրաինա:

Առաջին տիկնոջ ավտոշարասյունը Սլովակիայից հատել է Ուկրաինայի սահմանը և հասել է Ուժգորոդ, որտեղ քաղաքի թիվ 6 դպրոցում Ջիլ Բայդենին դիմավորել է Ուկրաինայի առաջին տիկին Օլեսյա Զելենսկայան:

Ըստ ամերիկյան մամուլի, սա առաջին հանրային միջոցառումն է, որին Ուկրաինայի դեմ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի մեկնարկից ի վեր մասնակցել է Օլեսյա Զելենսկայան:

Երկու առաջին տիկնանց հանդիպումը տևել է մոտ երկու ժամ, ինչից հետո Ջիլ Բայդենի ավտոշարասյունը վերադարձել է Սլովակիայի տարածք:

Ջիլ Բայդենը Եվրոպա կատարած ուղևորության ընթացքում այցելել է Սլովակիա, որտեղ հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ, իսկ մինչ այդ այցելել է Ռումինիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG