Մատչելիության հղումներ

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը Կիևում է


Գերմանիայի խորհրդարանի նախագահ Բերբել Բասը Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի ուղեկցությամբ մասնակցել է Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը, 8-ը մայիսի, 2022թ.
Գերմանիայի խորհրդարանի նախագահ Բերբել Բասը Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի ուղեկցությամբ մասնակցել է Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը, 8-ը մայիսի, 2022թ.

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը կիրակի ժամանել է Կիև: Նա պատերազմի ընթացքում Ուկրաինա այցելած Գերմանիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Բասն Ուկրաինայում է՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետի հետ քննարկելու Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ոգեկոչելու Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բունդեսթագին՝ Ուկրաինա ծանր սպառազինություն ուղարկելու օգտին քվեարկելու համար և ասել, որ ծանր սպառազինության հասանելիությունն այս պահին «գլխավոր առաջնահերթություն է»:

Սպասվում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ավելի ուշ կմասնակցի G7-ի հեռավար քննարկմանը, որը նվիրված է Ուկրաինայի դեմ պատերազմին: Քննարկմանը նախատեսված է նաև Զելենսկու մասնակցությունը:

XS
SM
MD
LG