Մատչելիության հղումներ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին լուրերն ապատեղեկատվություն են


Արցախի տեղեկատվական շտաբը պնդում է, որ Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին լուրերն ապատեղեկատվություն են:

«Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։ Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - ասված է շտաբի հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG