Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի ազգային անվտանգության կոմիտեն կոչ է արել քաղաքացիներին՝ մայիսի 9-ին հրաժարվել Z-ից


Միջոցառում Բիշքեկի փողոցներից մեկում, արխիվ
Միջոցառում Բիշքեկի փողոցներից մեկում, արխիվ

Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն կոչ է արել քաղաքացիներին՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ հրաժարվել Z խորհրդանիշից՝ մասնավորապես չկրել այդ խորհրդանիշը պատկերող հագուստ։

Հատուկ հայտարարությունում գերատեսչությունը սպառնում է պատասխանատվության ենթարկել այդ կոչն անտեսողներին։

Z տառը դարձել է է ռուսական բանակի սիմվոլը՝ Ուկրաինայի դեմ սկսած պատերազմում։ Ռուսաստանում և այլ երկրներներում Z-ն օգտագործվում է՝ ի նշան աջակցության Մոսկվայի գործողություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG