Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Շառլ Միշելի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն այս պահին միջազգային հեռախոսազրույց կունենա, մենք կտեղեկացնենք, դա կլինի Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը», - ասել է Պեսկովը՝ առանց մանրամասնելու, թե ինչ հարցեր են պատրաստվում քննարկել Եվրամիության և Ռուսաստանի առաջնորդները։

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե Փարիզը և Վաշինգտոնը հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։

XS
SM
MD
LG