Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահների հետ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ

Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:

«Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ», - նշված է հաղորդագրությունում:

Մարտի 24-ին ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում և առաջացել դեպի ռազմավարական Քարագլուխ բարձունքը։ Հաջորդած բախումներում Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին վիրավորվել է, ըստ ՊԲ-ի՝ կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը։ Ներկայումս Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաև ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։ Ապրիլի 12-ին էլ ռուսական խաղաղապահ առաքելությունը հայտնեց, որ Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG