Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկել են ռուս - ուկրաինական բանակցությունները


Թուրքիա - Դոլմաբահչեի պալատը Ստամբուլում, արխիվ
Թուրքիա - Դոլմաբահչեի պալատը Ստամբուլում, արխիվ

Ստամբուլում Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները:

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպումից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, որ շատ գոհ են բանակցությունները հյուրընկալելու և խաղաղության հաստատման ճանապարհին ներդրում ունենալու համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջողություն է մաղթել պատվիրակներին:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր երկու երկրների պատվիրակությունները արդեն երրորդ անգամ են դեմ առ դեմ հանդիպում: Սպասվում է, որ ստամբուլյան բանակցությունները տեղի կունենան այսօր և վաղը:

Ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչը գտնվում է Դոլմաբահչեի պալատում, որտեղ ընթանում են ռուս-ուկրաինական բանակցությունները։

РИА "Новости" լրատվական գործակալությունը հայտնում է, որ Աբրամովիչը զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարար Չավուշօղլուի հետ։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Աբրամովիչի և ուկրաինական կողմի բանակցողների մոտ մարտի 3-ի հանդիպումից հետո թունավորման ախտանիշներ էին ի հայտ եկել։

XS
SM
MD
LG