Մատչելիության հղումներ

Այս պահին գլխավորը պայմանավորվածությունների իրականացման ապահովումն է․Պեսկովը՝ ԼՂ իրավիճակից


Այս պահին գլխավորը պայմանավորվածությունների իրականացման ապահովումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը։

Հարցին, թե ինչպե՞ս են Կրեմլում վերաբերում ռուսական խաղաղապ անձնակազմի թվի ավելացման կոչերին, Պեսկովը պատասխանել է․ - «Այդ հարցը պետք է մեր զինվորականներին հարցնել։ Նրանք կապի մեջ են և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմի հետ»։

Արցախի Ասկերանի շրջանի գյուղերում իրադրությունը կտրուկ սրվել է մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։ Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։ 2020-ին՝ պատերազմից ավարտից անմիջապես հետո, Ղարաբաղում մոտ 2000 խաղաղապահ է տեղակայվել։

XS
SM
MD
LG