Մատչելիության հղումներ

Պապը պահանջում է վերջ տալ «նողկալի պատերազմին»


Իտալիա - Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օրհնում է վիրավոր ուկրաինացի երեխային Հռոմի հիվանդանոցում, 19-ը մարտի, 2022թ․
Իտալիա - Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օրհնում է վիրավոր ուկրաինացի երեխային Հռոմի հիվանդանոցում, 19-ը մարտի, 2022թ․

Հռոմի Պապը դատապարտում է «բռնի ագրեսիան» Ուկրաինայի դեմ և պահանջում է վերջ տալ «նողկալի պատերազմին», ընդգծելով՝ արդարացում չկա պաշարված երկրում տեղի ունեցող «անիմաստ կոտորածին»:

«Ուկրաինայի դեմ կատաղի ագրեսիան, ցավոք, չի դանդաղում», - ասել է Ֆրանցիսկոս Պապը երեկ Սուրբ Պետրոսի հրապարակում ամենշաբաթյա ելույթի ժամանակ՝ խուսափելով նշել Ռուսաստանի անունը։

Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին՝ Պապը կոչ է արել իսկապես պարտավորվել դադարեցնել «այս նողկալի պատերազմը»։

«Հրթիռներն ու ռումբերը հարվածում են խաղաղ բնակիչներին, ծերերին, երեխաներին և հղիներին», - ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։

Ռուսաստանը հերքում է, որ թիրախավորում է խաղաղ բնակիչներին՝ չնայած ոչ ռազմական օբյեկտների վրա մահացու հարձակումների վերաբերյալ հրապարակվող ապացույցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG