Մատչելիության հղումներ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է ուկրաինացի հիվանդ երեխաներին


Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Մանուկ Հիսուսի» հիվանդանոցում տեսակցում է ուկրաինացի երեխաներին, Հռոմ, 19 մարտի, 2022թ.
Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Մանուկ Հիսուսի» հիվանդանոցում տեսակցում է ուկրաինացի երեխաներին, Հռոմ, 19 մարտի, 2022թ.

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է մանկական հիվանդանոցում բուժում ստացող ուկրաինացի երեխաներին:

Հռոմի «Մանուկ Հիսուսի» հիվանդանոցի հովանավորն ու կառավարիչը Վատիկանն է:

Փոքրիկ հիվանդները, որոնց թվում կան նաև օնկոլոգիական խնդիրներ ունեցողներ, վերջին օրերին են Ուկրաինայից բերվել Հռոմ:

Ընդհանուր հաշվով «Մանուկ Հիսուսի» հիվանդանոց են ժամանել 50 ուկրաինացի երեխաներ, որոնցից մի քանիսը շտապ բուժում ստանալու կարիք ունի:

Կաթոլիկ քահանայապետը վերջին ժամանակաշրջանում Ուկրաինա այցելելու հրավերներ է ստացել, այդ թվում` Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից:

Որպես այլընտրանք Վատիկանն առաջարկել է անցկացնել տեսակամուրջ, նշելով, որ «հիմա անհրաժեշտ է հոգևոր առաջնորդների առաքելությունը»:

Ֆրանցիսկոս պապն այս ժամանակաշրջանում բազմիցս կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը, իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին և շեշտել նրա հետ իր հոգևոր կապը:

XS
SM
MD
LG