Մատչելիության հղումներ

Ուկրաինայի մի շարք քաղաքներում գիշերը պայթյուններ են որոտացել


 Ուկրաինա - Կիևում այսօր առավոտյան
Ուկրաինա - Կիևում այսօր առավոտյան

Ուկրաինական լրատվամիջոցները գիշերը հաղորդում էին Վիննիցայում պայթյունների մասին։ Վիննիցան գտնվում է մարտական շրջաններից հեռու, և խոսքը հավանաբար նոր հրթիռակոծության մասին է։ Մանրամասներ դեռ չեն փոխանցվում։

Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հրթիռներ են արձակվել Մարիուպոլի ուղղությամբ: Գիշերը Խարկովում պայթյուններ են որոտացել։ Առավոտյան պայթյուններ են լսվել նաև Կիևում: Հաղորդվում է Օդեսայից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք գտնվող Միրնոյե գյուղում ուժգին պայթյունի մասին։

"Интерфакс-Украина"-ն, վկայակոչելով փրկարարներին, հայտնում է, որ Կիևի 12-հարկանի շենքում «արկի բեկորների» հարվածի հետևանքով տեղի է ունեցել վերին հարկերի մասնակի փլուզում։ Երկու մարդ վիրավորվել է, 35-ը` տարհանվել։

Ուկրաինական ալիքները հայտնում են, որ գիշերվա ընթացքում օդային տագնապ է հայտարարվել գրեթե ամբողջ երկրում՝ Պոլտավայից մինչև Լվով, Կիևից մինչև Օդեսա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան տեսաուղերձում հայտնել է, որ երեքշաբթի արևելյան երեք շրջաններից՝ Սումիից, Խարկովից և Դոնեցկից տարհանվել է մոտ 30 հազար մարդ։

XS
SM
MD
LG