Մատչելիության հղումներ

Պուտինը համաձայնել է Ուկրաինայի հետ պատերազմում ներգրավել նաև կամավորներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարում է Անվտանգության խորհրդի նիստը, Մոսկվա, 3-ը մարտի, 2022թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարում է Անվտանգության խորհրդի նիստը, Մոսկվա, 3-ը մարտի, 2022թ․

Ռուսաստանի նախագահը համաձայնել է Ուկրաինայի հետ պատերազմում ներգրավել նաև կամավորներին։

«Եթե տեսնում եք մարդկանց, որոնց ցանկանում են կամավորական հիմունքներով, առավել ևս՝ ոչ փողի դիմաց, մեկնել և օգնել Դոնբասի բնակիչներին, դե ինչ, պետք է ընդառաջ գնալ և օգնել նրանց հասնել մարտի դաշտ», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Ուկրաինայի, ուկրաինական ռեժիմի արևմտյան հովանավորները չեն թաքցնում՝ նրանք դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», - հիմնավորել է Կրեմլի ղեկավարը:

Ռուսաստանի նախագահը հավանություն է տվել նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ Դոնբասի ռուսամետ անջատական ուժերին փոխանցել ուկրաինական զինուժից առգրավված հակաօդային պաշտպանության և հակատանկային հրթիռային համակարգերը, այդ թվում՝ Javelin-ները և Stinger-ները:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրները, հայտնել էր սիրիացի վարձկաններին Ուկրաինայի պատերազմին ուղարկելու Ռուսաստանի պլանների մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմել ցանկացող կամավորների ամենամեծ թիվը Մերձավոր Արևելքից է։ «Արդեն 16 հազար հայտ ունենք», - ասել է Շոյգուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG