Մատչելիության հղումներ

Ամերիկյան արդիական զենքերը թույլ կտան Ուկրաինային ավելի լավ պաշտպանվել «ռուսական ագրեսիայից»․ ԱՄՆ սենատոր


ԱՄՆ սենատոր Ռոբ Փորթմանը հարցազրույց է տալիս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, Պրահա, 2-ը ապրիլի, 2018թ․

ԱՄՆ բարձրաստիճան սենատորը հայտարարել է, որ ամերիկյան հակատանկային արդիական զենքերը թույլ կտան Ուկրաինային ավելի լավ պաշտպանվել «ռուսական ագրեսիայից» արդեն հինգերորդ տարին շարունակվող հակամարտությունում:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Օհայո նահանգից ընտրված հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը նաև կարծիք է հայտնել, որ Javelin հակատանկային հրթիռային համակարգերը ամուր խաղաղության կհանգեցնեն, այդ թվում նաև՝ Մինսկի համաձայնագրերի կատարմանը։

«Այժմ [ուկրաինացիները] լրացուցիչ զենք ունենալու հնարավորություն կստանան, որպեսզի պարզապես կարողանան ասել՝ «եթե ագրեսիան շարունակվի, կլինեն հետևանքներ», - հայտարարել է Փորթմանը:

Ուկրաինայի արևելքում 2014 թվականից սկսված հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է սպանվել:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մեկ ամիս առաջ հաստատել է Ուկրաինային Javelin-ների վաճառքի գործարքը, որի արժեքը 47 միլիոն դոլար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG