Մատչելիության հղումներ

Ռուսական ագրեսիային կոշտ դիմակայության ֆոնին անհնար է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակում Հայաստանի վրա․ քննարկում


Ռուսաստանի ագրեսիային Արևմուտքի կոշտ դիմադրության ֆոնին անհնար է, որ Ադրբեջանը և Թուրքիան հանկարծ հարձակվեն Հայաստանի վրա, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ նկատելով՝ էդ վախերը Հայաստանում, հատկապես հիմա, ուռճացվում են և արհեստականորեն հրահրվում են հենց ռուսական ազդեցության տարրերի կողմից, որպեսզի Հայաստանը հավատարիմ մնա Ռուսաստանին։

Ըստ ՀԿ ղեկավարի, Հայաստանի իշխանություններն, այսօր շատ թե քիչ հավասարակշռված քաղաքականություն են վարում։

«Դուք պակերացնում եք մի նոր ագրեսիա, երբ որ ամբողջ աշխարհը կոնոսոլիդացվել է Ռուսաստանի դեմ միայն մի բանի պատճառով, որ Ռուսաստանը թույլ տվեց ագրեսիա անկախ պետության հանդեպ։ Հիմա նույնը, պատկերացրեք, հանկարծ առիթից օգտվելով, իբր, էստեղ տարածված է կարծիք, որ, «վայ, եթե հանկարծ Ռուսաստանը թուլանա, կամ պարտվի, սպասում են Ադրբեջանն ու Թուրքիան․․․», կներք, Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցներն էին, Ադրբեջանը ներխուժեց հայկական Սյունիք և Գեղարունիք Ռուսաստանի թողտվությամբ՝ իմանալով, որ ոչ մի ՀԱՊԿ, ոչ մի ռուսական զորք չի միջամտելու և դրա մասին հավաստիացվել էր ինքը, թե չէ ինքը երբեք թույլ չէր տա իրեն նման քայլ», - շեշտեց ՀԿ ղեկավարը։

Ընդգծելով, որ հիմա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խնդիր ունի իր իշխանությունը պահպանելու, ամեն ինչ անում է ՝ ցույց տալու համար, որ ինքը պահպանում է կանոնները, միջազգային իրավունքը, որ ինքը Արևմուտքի հետ է, ՆԱՏՕ-ի մաս է կազմում՝ Խուրշուդյանը շեշտեց՝ որ ի՞նչ Թուրքիան պետք է հարձակվի Հայաստանի վրա։

«Հիմա հակառակը՝ իր դաշնակից Ռուսաստանը, որի հետ դաշնակցային հարաբերությունները վերջերս պաշտոնականացրեցին և հիմա ինքն իր դաշնակցի թուլացման արդյուքնում, հատկապես Արևմուտքի հզորացման և կոնսոլիդացման ֆոնի վրա, ինքը երբեք թույլ չի տա՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, հարձակվել», - ասաց ՀԿ ղեկավարը։

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս արտահայտվել է և ասել է, որ «միշտ են այն դիրքորոշմանն եղել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է», նույնը, ըստ Սաքունցի, Պուտինի չի ասել Աբխազիայի, Ղրիմի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի մասին։

«Այսինքն՝ այնտեղ, որտեղ ինքը չի տեսնում իր իշխանության հետ համահունչ իշխանություն, տվյալ պետություններում, էնտեղ ինքը չի տեսնում նաև ինքնորոշման խնդիրն էդ պետության կազմում լինելու, իսկ եթե տեսնում է, որ համահունչ է, հանդես է գալիս ռեժիմի շահերից, այսինքն՝ նմանը նմանին գտնելու այդ տարբերակով էս մեխանիզմն է աշխատում, և, այո, ինքը հրահրեց, ինքը հասցրեց էդ վիճակին, որ հետո վերջին պահին, իբր թե օգնություն, փրկելու հայտնվեց էնտեղ, որտեղ հիմա է գտնվում՝ հանձինս խաղաղապահ ուժերի, - ասաց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG