Մատչելիության հղումներ

Jerusalem Post․Ռոման Աբրամովիչը օժանդակում է ռուս-ուկրաինական բանակցություններին


«Ռուսաստանցի միլիարդատեր, լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Չուկոտկայի նախկին նահանգապետ Ռոման Աբրամովիչը օժանդակում է ռուս-ուկրաինական բանակցություններին», - -սեփական աղբյուրները վկայակոչելով՝ գրում է իսրայելական Jerusalem Post թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ Աբրամովիչը բանակցային գործընթացում ներգրավվել է ուկրաինական կողմի խնդրանքով։

Jerusalem Post-ը նաև հավելում է, որ այս պահին Աբրամովիչը գտնվում է Բելառուսի տարածքում։

XS
SM
MD
LG