Մատչելիության հղումներ

Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի հավատարմատարին, աջակցություն հայտնել


Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտանոմովին՝ աջակցություն հայտնելու Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարձակման կապակցությամբ, «որը չհրահրված ու չարդարացված էր», տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին, ժամեր անց հրթիռներ արձակվեցին ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։

Փետրվարի 27-ին՝ պատերազմի 4-րդ օրը, ամերիկյան մի մասնավոր ընկերություն հայտնել է, որ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ ռուսական ցամաքային ուժեր՝ ներառյալ տանկեր, Կիևից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա են և շարժվում են դեպի Ուկրաինայի մայրաքաղաք։

XS
SM
MD
LG