Մատչելիության հղումներ

Զելենսկու փոխանցմամբ, Ալիևը և Էրդողանը պատրաստ են միջնորդել պատերազմը դադարեցնելու հարցում


Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ են միջնորդել Ռուսաստանի հետ բանակցելու և պատերազմը դադարեցնելու գործում:

Զելենսկին ողջունել է ադրբեջանցի և թուրք պաշտոնակիցների նախաձեռնությունը և հայտնել է նաև, որ Ադրբեջանը խոստացել է նավթամթերքով օգնել Ուկրաինային:

«Ուկրաինայի լավ բարեկամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիևը, ինձնից տեղեկանալով, որ մեր երկրում նավթամթերքի պակաս է, օգնություն է խոստացել, ամեն ինչ բարդ է, բայց կլինի», - ասել է Զելենսկին:

Ալիևն, իր հերթին, Twitter-ում գրել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերի և մարդասիրական օգնություն, այդ թվում դեղամիջոցներ Ուկրաինա ուղարկելու համար:

Ըստ Ալիևի՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

Այսօր ավելի ուշ տեղի է ունեցել նաև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Կողմերը քննարկել են Ուկրաինայի խնդիրն, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային թեմաներ:

XS
SM
MD
LG