Մատչելիության հղումներ

Ռուսաստանը լայնածավալ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ


Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմը, որի մասին ամիսներ շարունակ զգուշացնում էին ամերիկյան հատուկ ծառայությունները, սկվեց այսօր վաղ առավոտյան։

Դոնբասում ռազմական գործողության ժամկետները որոշելու է նախագահ Պուտինը` ելնելով այդ գործողության արդյունավետությունից, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, թե գերագույն նպատակը «Ուկրաինան նացիստամետ մարդկանցից ազատագրելն ու մաքրելն է»։

Դժվար է կանխատեսել, թե ինչքան երկար կտևի այս լայնածավալ հարձակումը և ուր կհասնեն ռուսական զորքերը, սակայն հայտնի է, որ մինչև մարտի 2-ը քաղաքացիական բոլոր օդանավերի համար փակ են երկրի հարավային շրջանների օդանավակայանները, այդ թվում՝ Ադլերի, Ռոստովի, Կրասնոդարի օդանավակայանները։

Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմը, որի մասին ամիսներ շարունակ զգուշացնում էին ամերիկյան հատուկ ծառայությունները, սկվեց այսօր վաղ առավոտյան։

Մինչև պատերազմն սկսելը Ռուսաստանի նախագահը կոչով դիմեց ռուսաստանցիներին և Ուկրաինայի դեմ այս աննախադեպ հարձակումը անվանեց «հատուկ գործողության»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առավոտյան հայտնեց, թե ռուսական բանակը խաղաղ բնակչության չի պատերազմում դեմ, նրանց տները չեն ռմբակոծվում, ոչնչացվում են սոսկ ռազմական բազաները, օդանավակայաններն ու զինապահեստները։

Գիշերը հրապարակված իր ուղերձում Պուտինը փորձել է արդարացրել իր գործողությունները՝ հայտարարելով, թե Ռուսաստանն ուզում է պաշտպանել «ութ տարի Դոնբասում Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության ենթարկված մարդկանց»։

Նա սպառնացել է նաև պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ։ Ավելին՝ Պուտինը սպառնացել է նաև Արևմուտքին. - «Հիմա մի քանի կարևոր խոսք, շատ կարևոր խոսք նրանց համար, ովքեր կգայթակղվեն միջամտել իրավիճակին։ Ով էլ որ փորձի խանգարել մեզ, կամ հատկապես փորձի սպառնալիք ստեղծել մեր երկրի, մեր ժողովրդի համար, պետք է գիտակցեն, որ Ռուսաստանը անհապաղ կպատասխանի։ Եվ դա այնպիսի հետևանքներ կունենա ձեզ համար, որոնք դուք ձեր պատմության մեջ դեռ չեք տեսել»։

Ավելի վաղ իր ելույթներում Պուտինը պարբերաբար շեշտում էր, որ Ռուսաստանը աշխարհի ամենահզոր միջուկային գերտերություններից է, «թերևս ամենահզորը»։

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական ռազմական ուժերը հարձակվել են բոլոր ուղղություններով, նաև՝ Բելառուսի տարածքից։ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, թե բելառուսական ուժերը չեն մասնակցում ռազմական այս գործողություններին։

Ռուսական համացանցում խուճապ է։ Ռուսաստանցի մտավորականները, լիբերալ հայացքներով քաղաքացիները հրապարակավ հայտարարում են, որ դեմ են այս պատերազմին և որպես քաղաքացիներ չեն լիազորել Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսել։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում այսօր անցնում են չարտոնված բողոքի ցույցեր։ Դիտորդները սակայն չեն ակնկալում, որ դրանք մարդաշատ կլինեն։ Վերջին մարդաշատ բողոքի ակցիաները Ռուսատսանում անցել էին մեկ տարի առաջ, մարդիկ պարզապես վախենում են դրանց մասնակցել;

Պատերազմն արդեն ազդել է Ռուսաստանի տնտեսության վրա

Ռուսական ռուբլին արդեն էապես արժեզրկվել է։ Մոսկվայում, օրինակ, դոլարն արժեր 95 հինգ ռուբլի, իսկ ռուսական առանցքային ընկերությունները, այդ թվում հիմնական բանկերն ու էներգետիկ ընկերությունները էժանացել են քսանհինգից հիսուն տոկոսով։

Մոսկվացիները բողոքում են, թե դժվարանում են բանկոմատնեերից կանխիկ գումարներ հանել, բանկային փոխանցումներ կատարել։

Ռուսաստանցիներից շատերը դեմ են պատերազմին

Անսպասելիորեն շատ են նաև պատերազմին դեմ արտահայտվողները շարքային ռուսաստանցիների շրջանում, թեև Պուտինը իր ուղերձներում պնդում է, թե ռուսաստանցիների գերակշիռ մասը աջակցում է Ուկրաինայի դեմ ուղղված գործողություններին։ «Ազատության» Настоящее время նախագիծը հարցում է անցկացրել Մոկսվայի և Ռոստովի փողոցներում։ Երկու քաղաքներում էլ հարցվածների մեծ մասն ասել էր, թե դեմ է պատերազմին։

Մոսկվայում ավելի շատ խոսում էին պատերազմի բացասական հետևանքների մասին։

«Չգիտեմ ինչ կլինի, բայց հաստատ հետևանքն կլինեն», - ասել է մի երիտասարդ կին։

«Այս ամենը բերելու նրան, որ երկիրը փակվելու է։ Տնտեսության մասին խոսեն անիմաստ, ամեն ինչ պարզ է։ Չէի ուզենա կոշտ բաներ ասել, բայց Պուտինը խելագար է», - ասելի է մեկ այլ մոսկվացի։

Ուկրաինային սահմանակից Ռոստովի մարզի բնակիչներն ավելի էմոցիոնալ էին։ Հարցին, թե ինչ վերաբերմունք ունի սկսված պատերազմի նկատմամբ, Ռոստովի բնակիչը պատասխանում է. - «Շատ բացասական։ Ցանկանում եմ, որ Պուտինը հնարավորինս շուտ մահանա»։

Հարցվածներից ոմանք ողջունում էին պատերազմը. - «Ես աջակցում եմ Պուտինին, վաղուց էր պետք սկսել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG