- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին լիտվական կառավարության ղեկավարը հայտնել է Twitter-ի իր օգտահաշվում՝ տեղեկացնելով, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի ուղեկցությամբ այցելել է նաև Կիևից հյուսիս գտնվող Բորոդյանկա ավան։
Այս բնակավայրը մոտ մեկ ամիս գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության ներքո։
Շիմոնիտեն դարձավ եվրոպական երրորդ պետության վարչապետը, որ վերջին չորս օրերին այցելել է Կիև։ Հանսգտյան օրերին Ուկրաինայի մայրաքաղաքում էին գտնվում նաև Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ավստրիայի կանցլերը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին լիտվական կառավարության ղեկավարը հայտնել է Twitter-ի իր օգտահաշվում՝ տեղեկացնելով, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի ուղեկցությամբ այցելել է նաև Կիևից հյուսիս գտնվող Բորոդյանկա ավան։
Այս բնակավայրը մոտ մեկ ամիս գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության ներքո։
Շիմոնիտեն դարձավ եվրոպական երրորդ պետության վարչապետը, որ վերջին չորս օրերին այցելել է Կիև։ Հանսգտյան օրերին Ուկրաինայի մայրաքաղաքում էին գտնվում նաև Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ավստրիայի կանցլերը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր գարնանային զորակոչը չեղարկելու մասին:
Փաստաթուղթը ենթադրում է փոփոխություններ զորակոչի օրենքում, որից հանվում է զորակոչը 2022 թվականի ապրիլ-մայիսին անցկացնելու մասին դրույթը:
Նախագահի հրամանագրով նաև հետաձգվում է ծառայության զորակոչվածների զորացրումը:
Ուկրաինայի ամբողջ տարածքում փետրվարի 24-ին ռազմական դրություն է հայտարարվել: Հետագայում խորհրդարանը՝ Գերագույն ռադան, ընդունել է որոշում մարտի 26-ից այն ևս 30 օրով երկարաձգելու որոշում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ լավատես չէ Ուկրաինայում ռազմական գործողությունների մոտ ժամանակներս դադարեցման հարցում: Այդ գնահատականով Կարլ Նեհամերը հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ անցկացրած բանակցություններից հետո։
«Ռուսաստանի Դաշնության նախագահը բոլորովին այլ գնահատական ունի, քան մենք, քան ԵՄ կառավարությունների ղեկավարները: Ինձ համար կարևոր էր նայելով նրա աչքերի մեջ՝ մատնանշել պատերազմի սարսափները, տառապանքները, որ ինքս եմ տեսել. պատերազմական հանցագործությունները Բուչայում և Ուկրաինայի այլ գյուղերում», - Մոսկվայից տեսակապով ասել է Նեհամերը։
Կանցլերը հայտնել է, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր է «լուծել» Դոնբասի հարցը՝ չնայած պատժամիջոցներին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիայի իշխանությունները հաստատել են լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի 398 քաղաքացիների և 28 կազմակերպությունների նկատմամբ։
Ճապոնիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում և տարածվում են նաև Պետդումայի 385 պատգամավորների վրա: Ցանկում ներառված են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրերը՝ Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, արտգործնախարար Սերգեյ Լավրովի կինը և դուստրը՝ Մարիա Լավրովան և Եկատերինա Վինոկուրովան։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինացի երեխաների գրեթե երկու երրորդը՝ 4,8 միլիոնը լքել են իրենց տները ռուսական ներխուժման 6 շաբաթների ընթացքում, մահացել է 142 երեխա, ևս 229-ը վիրավորվել է, ՄԱԿ-ում ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթենը։
Նրա փոխանցմամբ՝ խոսքը միայն հաստատված դեպքերի մասին է, իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել։ «Ես վերադարձել եմ անցյալ շաբաթ Ուկրաինա առաքելությունից: 31 տարվա ընթացքում՝ որպես մարդասիրական ծառայող, ես հազվադեպ եմ տեսել, որ նման վնաս հասցվի այսքան կարճ ժամանակում», - ասել է Ֆոնթենը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների պետքարտուղարի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով օգնական Ջուլիետա Նոյեսը ապրիլի 12-15-ը կայցելի Լեհաստան և Մոլդովա՝ քննարկելու ուկրաինացիների հետ կապված իրավիճակը, ովքեր լքել են իրենց երկիրը հակամարտության պատճառով։
«Վարշավայում նա կհանդիպի Լեհաստանի իշխանությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հումանիտար ճգնաժամի լուծումը»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Քիշնևում Նոյեսը կհանդիպի նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, նա պատրաստվում է այցելել փախստականների ընդունման կենտրոն։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր տեսաուղերձով դիմել է Լիտվայի խորհրդարանին։ Նա կոչ է արել, որ Եվրամիությունը խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ ներառելով ռուսական բոլոր բանկերն ու նավթի գնումները, ինչպես նաև վերջնաժամկետ սահմանի գազի ներմուծումը դադարեցնելու համար։
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի ուղեկցությամբ նախօրեին այցելել էր Կիևի մարզի բնակավայրեր, որտեղից ռուսական ուժերը դուրս են եկել։
Կիևից 75 կիլոմետր հյուսիս ընկած Բորոդյանկա ավանի մասին Լիտվայի վարչապետը Թվիթերում գրել է, թե բառեր չկան նկարագրելու ինչ նա զգացել և տեսել է այնտեղ։