Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

19:03 7.3.2022

Բելառուսի արևմուտքում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։

Հանդիպման մեկնարկից քիչ առաջ ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը Twitter-ում գրել է. «Մի քանի րոպեից մենք բանակցություններ կսկսենք մի երկրի ներկայացուցիչների հետ, վստահ է, որ քաղաքացիական բնակչության դեմ լայնածավալ բռնությունները բանակցությունների ընթացքում կարող են փաստարկ հանդիսանալ։ Ապացուցեք, որ դա այդպես չէ»։

08:25 8.3.2022

«Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել համաշխարհային պարենային անվտանգության տեսանկյունից, հատկապես այն երկրներում, որոնք կախված են ուկրաինական հացահատիկի ներկրումներից», - զգուշացնում են փորձագետները։

Ուկրաինան հացահատիկի արտադրության ծավալներով աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը, այս երկրին է բաժին ընկնում հացահատիկի միջազգային շուկայի 10 տոկոսը։

08:27 8.3.2022

Բելառուսում Բելովեժյան թավուտում ավարտվեց Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակների բանակցությունների երրորդ փուլը:

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, նախագահ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել է, թե Մոսկվան հուսով է, որ մարդասիրական միջանցքները վաղվանից կաշխատեն: Նրա խոսքով, երրորդ փուլի հետ կապված հույսերը չեն արդարացել:

Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, նախագահ Զելենսկու օգնական Միխայիլ Պոդոլյակի փոխանցմամբ, քննարկվել է կրակը դադարեցնելու հարցը, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել: «Կան որոշակի դրական տեղաշարժեր մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցում», - ասել է Պոդոլյակը:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել բանակցությունների չորրորդ փուլը, որը, հավանաբար, վերստին տեղի կունենա Բելառուսում:

08:30 8.3.2022
Պատերազմ, օր 13-րդ. Խարկով
please wait

No media source currently available

0:00 0:00:32 0:00


Միացյալ Նահանգներըի պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան սպա Reuters-ին ասել է, որ գրեթե բոլոր 150 հազար ռուսաստանցի զինծառայողները, ովքեր տեղակայվել էին Ուկրաինայի սահմանի մոտ, արդեն գտնվում են Ուկրաինայի տարածքում:

Պատերազմի 12-րդ օրը ռուսական բանակի հիմնական հատվածը դիրքավորվել է Կիևից հյուսիս:

Ռուսները տակավին ամբողջությամբ չեն հսկում Ուկրաինայի օդային տարածքը: Նրանք փորձում են նախևառաջ հրթիռակոծությունների և հրետակոծությունների միջոցով լուծել ռազմական խնդիրները:

Ըստ Պենտագոնի, պատերազմի ընթացքում ռուսներն ավելի է քան 625 հրթիռ են արձակել ուկրաինական թիրախների ուղղությամբ:

08:31 8.3.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տեսակապով անցկացրած քննարկումներից հետո հայտնել են, որ կշարունակեն աջակցել և այդ թվում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Բայդենը, Մակրոնը, Ջոնսոնը և Շոլցը նաև քննարկել են իրենց վերջին շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ։

10:52 8.3.2022
Հրդեհ` Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի նավթի պահեստում
please wait

No media source currently available

0:00 0:00:08 0:00

10:59 8.3.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով հետախուզության տվյալները, հայտարարում է, որ Խարկովի մերձակայքում մարտերի ընթացքում սպանվել է ռուս բարձրաստիճան զինվորական գեներալ Վիտալի Գերասիմովը: Ռուսական կողմը չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Գիշերն ակտիվ հրթիռակոծվել է Սումի քաղաքը: Սումիի շրջանի ղեկավարի վկայությամբ՝ տուժել են նաև բնակելի թաղամասեր։

11:00 8.3.2022

Ռուս զինվորականները հերթական անգամ հայտարարել են հրադադարի ռեժիմի և Ուկրաինայի մի քանի քաղաքներից խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու մասին։

Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից միջանցքներ կբացվեն Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից, Մարիուպոլից քաղաքացիական անձանց ելքը ապահովելու համար։

11:01 8.3.2022

Ուկրաինան Համաշխարհային բանկից գրեթե 500 միլիոն դոլարի շտապ օգնություն է ստացել: Գումարը հատկացվել է այս գիշեր։

Բանկը 350 միլիոն դոլար շտապ օգնություն էր խոստացել թոշակները և բուժանձնակազմի աշխատավարձերը վճարելու համար, սակայն Նիդերլանդներից և Շվեդիայից հավելյալ ներդրումներից հետո գումարը կազմել է 489 միլիոն եվրո:

12:07 8.3.2022

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր կմեկնի Փարիզ՝ բանակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, ով կանոնավոր հեռախոսային կապ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG