Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն այսօր մեկնում է Փարիզ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Քիշնևում ասուլիսի ժամանակ, 5-ը մարտի, 2022թ․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Քիշնևում ասուլիսի ժամանակ, 5-ը մարտի, 2022թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր կմեկնի Փարիզ՝ բանակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, ով կանոնավոր հեռախոսային կապ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Երեկ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սրման պայմաններում։

XS
SM
MD
LG