- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում աշխատանքային խմբերում Ուկրաինայի խնդրին նվիրված կլինի հատուկ նիստ:
ՆԱՏՕ-ն մտադիր է վերահաստատել իր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Դաշինքը ևս մեկ անգամ կդատապարտի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և կքննարկի Կիևին ռազմական լրացուցիչ օգնություն հատկացնելու խնդիրը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք գագաթնաժողովում դաշինքը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ փաստաթղթում Ռուսաստանը կհայտարարվի «էական և ուղիղ սպառնալիք դաշինքին»:
Բացի այդ, հայեցակարգում ՆԱՏՕ-ն կներկայացնի իր դիրքորոշումը համաշխարհային գերտերություն Չինաստանի նկատմամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանին անհրաժեշտ է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առնվազն 170 հազար աշխատակից: Այդ մասին Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովում ասել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Յուրի Զուբովը:
Նրա խոսքով՝ մասնագետների պակասի հիմնական պատճառը դարձել է երկրից նրանց արտագաղթը, որը սկսվել է, երբ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի»՝ շատ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Լիտվան պատրաստ կլինի, եթե Ռուսաստանը Կալինինգրադ սանկցիոն բեռի փոխադրման արգելքի կապակցությամբ որոշի դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այդ մասին ասել է Լիտվայի նախագահ Գինտանաս Նաոսեդան: Միաժամանակ նա նշել , թե չի կարծում, որ Կալինինգրադի խնդիրը կհանգեցնի ռազմական առճակատման:
Այդպես նա արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին, թե «Ռուսաստանն անպայման ցավոտ պատասխան կտա Լիտվայի թշնամական ակցիային»: