Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը դիվանագիտական ջանքերի նոր փուլ է սկսում՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս, արխիվ

Այսօր Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքերի նոր փուլ է սկսում՝ փորձելով լուծել ուկրաինական ճգնաժամը, որը շատերի կարծիքով կարող է վերածվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ զինված հակամարտության:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմեկնեն Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին, որն ավանդաբար համախմբում է ազդեցիկ քաղաքական գործիչներին ամբողջ աշխարհից, հայտնել է ԱՄՆ կառավարությունը: Ռուսաստանի ներկայացուցիչները, սակայն, այս տարի նրանց թվում չեն լինի։


Հարիսն, իր հերթին, շաբաթ օրն առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Մինչ ԱՄՆ-ը հաղորդում է Հարիսի և Բլինքենի ուղևորության մասին, Էստոնիայի հետախուզության ղեկավար Միկ Մարանը հայտարարում է, թե Ռուսաստանը սահմանափակ հրթիռային հարձակում կիրականացնի Ուկրաինայի վրա և կզբաղեցնի հիմնական տարածքները:

Ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, թե որևէ ապացույց չեն տեսել Ռուսաստանի կողմից հարևան երկրի սահմանների մոտ տեղակայված շուրջ 150-հազարանոց զորքերի մի մասը դուրս բերելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG