Մատչելիության հղումներ

Իշինգեր. Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին


Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, արխիվ
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, արխիվ

Ռուսաստանը որոշել է այս տարի չմասնակցել Մյունխենի անվտանգության ամենամյա խորհրդաժողովին: Այդ մասին այսօր հայտնել է համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:

«Մեծ ափսոսանքով պետք է տեղեկացնեմ, որ դատելով իմ ստացած վերջին տեղեկություններից, պարզ է դառնում, որ Ռուսաստանի կառավարությունն, ամենայն հավանականությամբ, պաշտոնական ներկայացուցիչ չի գործուղի Մյունխեն: Մենք պատրաստ ենք նրանց ընդունել, ամեն ինչ անում ենք, որ դա տեղի ունենա: Վաղը կանցլերն է մեկնում Մոսկվա, մենք կանենք ամեն ինչ, որ Մյունխենի հավաքին մասնակցի Ռուսատանի պաշտոնական ներկայացուցիչը»,- ասել է Իշինգերը:

Նրա խոսքով, Մոսկվան մերժել է համաժողովին նույնիսկ տեսակապով նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հնարավորությունը:

Մյունխենի ամենամյա հավաքը հաճախ համեմատում են Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի հետ և անվանում են «անվտանգության Դավոս»: Մյունխենի համաժողովի կգումարվի փետրվարի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG