Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1723-ով, բուժվածներինը՝ 1668-ով, գրանցվել է մահվան ևս 24 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1723-ով՝ հասնելով 411 հազար 878-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1668-ով և հասել 383 հազար 368-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 764 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 846 հազար 177-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 253-ի, ևս 1583 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 18 հազար 674 մարդ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 170 նոր դեպք՝ 427 թեստավորումից

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում իրականացվել է 427 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 170 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։

Տվյալ պահին ստացիոնար բուժվում է 55 վարակակիր։

2022 թվականին կատարվել է 6 հազար 929 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 229 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG