Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1774-ով, բուժվածներինը՝ 2574-ով, գրանցվել է մահվան ևս 28 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1774-ով՝ հասնելով 410 հազար 155-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 574-ով և հասել 381 հազար 700-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 630 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 840 հազար 443-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 229-ի, ևս 1581 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 18 հազար 654 մարդ։

Արցախում՝ վարակի 180 նոր դեպք, ևս 1 մարդ է մահացել

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 457 թեստավորում, հայտնաբերվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս 1 մարդ։

Տվյալ պահին ստացիոնար բուժվում է 52 վարակակիր։

2022 թվականին կատարվել է 6 հազար 502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 59 դեպք: Ընդհանուր առմամբ Արցախում կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG