Մատչելիության հղումներ

Ռուսաստանը S-400 հրթիռային համակարգեր է տեղափոխել Բելառուս


Բելառուսում տեղակայված S-400 համակարգերը, 4-ը փետրվարի, 2022թ․, արբանյակային լուսանկարը՝ Maxar Technologies-ի

Ռուսաստանը Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու պատրվակով S-400 (C-400) հրթիռային համակարգեր է տեղափոխել Բելառուսի արևմտյան Բրեստի շրջան։

Մի քանի փուլով անցկացվող զորավարժությունների մասին ավելի վաղ հայտարարվել է, որ դրանք ավարտվելու են փետրվարի 20-ին։

Ռուսաստանը Բելառուսի արևմտյան և հարավային շրջաններ է տեղափոխել շուրջ 30 հազար զինծառայողներ, հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, հրթիռահրետանային համալիրներ, օդուժ՝ նոր սերնդի կործանիչներ ու մարտական ուղղաթիռներ։

Ուկրաինան և Արևմուտքը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելու դեպքում կարող է օգտագործել նաև Բելառուսի տարածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG