Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը Բելառուսում ճամբար են տեղակայել Լեհաստանի սահմանից ոչ հեռու


Ռուսաստանի ԶՈՒ տանկերը Բելառուսում, հունվար, 2022թ․
Ռուսաստանի ԶՈՒ տանկերը Բելառուսում, հունվար, 2022թ․

Ռուս զինվորականները դաշտային ճամբար են տեղակայել բելառուսական «Բրեստսկի» զորավարժարանում՝ Լեհաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Ռուսաստանի զինված ուժերի Արևելյան ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադը տեղակայվել է Բելառուսում՝ «Դաշնակիցների վճռականություն-2022» համատեղ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում, որոնք կանցկացվեն փետրվարի 10-20-ը։

Միութենական պետության ուժերի ստուգումը տեղի կունենա երկու փուլով. առաջին փուլում մինչև փետրվարի 9-ը Բելառուսի տարածքում կստեղծվեն զորքերի խմբեր և կվերաբաշխվեն, երկրորդում՝ փետրվարի 10-20-ը, կանցկացվեն բուն վարժանքները, որոնց շրջանակում կմշակվեն արտաքին ագրեսիան ճնշելու և հետ մղելու, ինչպես նաև ահաբեկչությանը հակազդելու և Միութենական պետության շահերի պաշտպանության հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG