Մատչելիության հղումներ

Ուկրաինան զորավարժություններ կանցկացնի Bayraktar-ների կիրառմամբ


Ուկրաինա - Bayraktar անօդաչու թռչող սարքը Կիևում զորահանդեսի փորձի ժամանակ, օգոստոս, 2021թ․

Ի պատասխան Ուկրաինայի սահմաններին ռուս-բելառուսական զորավարժությունների՝ ուկրաինական բանակը փետրվարի 10-ին վարժանքներ կսկսի։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ տասնօրյա զորավարժությունների ընթացքում կկիրառվեն Bayraktar թուրքական անօդաչու թռչող սարքեր, Javelin և NLAW հակատանկային հրթիռային համակարգեր։

XS
SM
MD
LG