Մատչելիության հղումներ

«Աջակցում եմ հայ-թուրքական բանակցություններին»․ Մարուքյան


Աջակցել եմ գաղափարապես 2008 թվականին հայ-թուրքական բանակցություններին՝ առանց նախապայմանների, այսօր էլ առավել ևս աջակցում եմ, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով՝ պետք է շարժվել առաջ, հասնել սահմանների բացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, երկիրը շրջափակումից հանելուն։

Մարուքյանն ասում է՝ իրեն հույս է ներշնչել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով հայ և թուրք հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպմանը հաջորդած հայտարարությունը։

Հունվարի 14-ին Մոսկվայում Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների:


Հայաստանը չունի ռեսուրս դառնալու իզգոյ երկիր, ասաց Մարուքյանն՝ ընդգծելով՝ Հայաստանը միշտ էլ բոլորի հետ շփվել է՝ իր արժանապատվությունը պահելով, դիմացինին ճիշտ գնահատելով և իր չափն էլ ճանաչելով։

Հարցին, թե Հայաստանն ունի՞ ռեսուրս դիմադրելու միջանցքի հարցում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Գիտեք, միջանցքի հարցն, ըստ էության, հիմա տեսնում եք, որ այլևս շատ քիչ է շահարկվում քան շահարկվում էր, օրինակ, մի չորս ամիս առաջ, որովհետև, վերջին հաշվով, բոլորը հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով չի կարող լինել սուվերեն միջանցք։ Ի՞նչ է ասում հայկական կողմը՝ «ճանապարհներ բացենք, բայց հսկողությունը ազգային օրենսդրությունների շրջանակում պետք է լինի»։ Ռուսական կողմը, ըստ էության, հաստատեց իր հայտարարություններով այս հայտարարությունը»։

Ադրբեջանն ու Թուրքիան ապաշրջափակման մասին խոսելիս կիրառում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ինչը կտրականապես մերժում է Հայաստանը։

Մարուքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG