Մատչելիության հղումներ

Քրգործեր՝ «Զվարթնոցով» ՀՀ մուտք գործելու համար թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծման դեպքերով


«Զվարթնոց» օդանավականի հսկիչ կետով Հայաստան մուտք գործելու համար թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծման դեպքերով հարուցվել են քրեական գործեր, հայտնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ)

Ըստ ԱԱՏՄ-ի, 2021-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով Հայաստան մուտք գործելու համար պարտադիր՝ պատվաստման սերտիֆիկատի, կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։

Կառավարության որոշմամբ, Հայաստանի տարածք մուտք գործելիս պետք է ներկայացվի կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ քովիդի դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով։ Պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելիս բացի ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից, այն կարելի է ներկայացնել նաև այլ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:

Օտարերկրացիների համար Հայաստան մուտքը ևս շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով՝ վերը նշված պայմաններով։

XS
SM
MD
LG