Մատչելիության հղումներ

Հայաստանում կարանտինը երկարաձգվել է 6 ամսով


Հայաստանում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 20-ը, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի չորրորդ ալիքի մասին:

«Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև այն, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է հիվանդացության աճ, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներն ըստ անհրաժեշտության անժամանակավրեպ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով», - տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը:

Միաժամանակ, որոշակի փոփոխություններ են իրականացվել Հայաստան մուտք գործելու պահանջներում, մասնավորապես` պարզեցվել են պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող պահանջները, և վերջինս, բացի ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից, կարելի է ներկայացնել նաև այլ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG