Մատչելիության հղումներ

Ջո Բայդեն՝ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը կփոխի աշխարհը»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Ամերիկան պատերազմի դեպքում կարող է սանկցիաներ ընդունել անձամբ Պուտինի նկատմամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ասել է, որ Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության հնարավոր ռազմական ներխուժումը հետևանքներ կունենա մոլորակի համար:

«Կլինեն ահռելի հետևանքներ, եթե նա {նախագահ Վլադիմիր Պուտինը} ներխուժի {Ուկրաինա}: Ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի համար կլինեն տնտեսական և քաղաքական հետևանքներ, դա կլինի ամենախոշոր ներխուժումը Երկրորդ աշխարհամարտից ի վեր, և որպես հետևանք՝ այն կփոխի ամբողջ աշխարհը», - հայտարարել է Բայդենը:

Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մտադիր չեն ռազմական ստորաբաժանումներ տեղակայել Ուկրաինայում:

Ջո Բայդենը նշել է, որ Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման դեպքում ինքը պատրաստ կլինի քննարկել անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Նույն օրը Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին, իր հերթին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահը «ոչ մի մտադրություն կամ ցանկություն չունի զորքեր ուղարկելու Ուկրաինա»։

XS
SM
MD
LG