Մատչելիության հղումներ

Շառլ Միշելը և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը


Արխիվ
Արխիվ

Բրյուսելում կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ալիևը Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով նախագահի աշխատակազմի մամլո ծառայության հաղորդագրությունը։

«Հանդիպմանը նշվել է ԵՄ-ի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում հաղորդակցությունների բացման, հումանիտար հարցերի շուրջ»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ասված է հաղորդագրության մեջ։

Բրյուսելում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվրոպական խորհրդի նախագահն այսօր պլանավորում է հանդիպել նաև Հայաստանի առաջնորդի հետ, ինչից հետո Փաշինյանն ու Ալիևը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ, այս մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Ըստ այդ աղբյուրի, բանակցությունների օրակարգի հիմնական հարցն է փոխվստահության մթնոլորտ ապահովել կողմերի միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG