Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։

Այսօր Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Ըստ վարչապետի գրասենյակի, Փաշինյանը Շառլ Միշելի հետ նաև առանձնազրույց կունենա:

Հայաստանի կառավարության ղեկավարը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG