Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 399-ով, բուժվածներինը՝ 995-ով, գրանցվել է մահվան ևս 13 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 399-ով՝ հասնելով 339 հազար 977-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 995-ով և հասել 319 հազար 476-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 484 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 389 հազար 456-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 644-ի, ևս 1452 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 405 մարդ։

Արցախում՝ վարակի 51 նոր դեպք, մահացել է ևս 1 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է հիվանդությունից մահվան 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր։ Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24 հազար 490 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 119-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG