Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 558-ով, բուժվածներինը՝ 716-ով, գրանցվել է մահվան ևս 21 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 558-ով՝ հասնելով 339 հազար 578-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 716-ով և հասել 318 հազար 481-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 9 հազար 13 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 382 հազար 972-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 631-ի, ևս 1450 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 16 մարդ։

Հայաստանում դեռ «օմիկրոն» չի հայտնաբերվել

Հայաստանում դեռևս չի հայտնաբերվել կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը, այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զգոնությունը չթուլացնելու կոչ անելով․ - «Դեռևս հայտնի չէ՝ մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը և պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի, հետևաբար՝ չպետք է թուլացնենք զգոնությունը որևէ կերպ»։

Վարչապետը նշեց, որ պատվաստման հետ կապված շոշափելի արդյունքներ կան․ - «450 հազարի շեմը հատել ենք և մոտենում ենք 500 հազարին։ Հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ առաջին դեղաչափն ընդունել է չափահաս բնակչության 40 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 23,9 տոկոսը։

«Ունենք 12 հազար 465 ակտիվ դեպք, այս ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը ընդամենը 1068 է, ինչը 8,6 տոկոսն է կազմում, հոսպիտալացված 2 հազար 349 քաղաքացիներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված է», - փոխանցեց նախարարը։

Արցախում՝ վարակի 72 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 552 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է հիվանդությունից մահվան 3 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24 հազար 230 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 68-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG