Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ստում է. իրեն չէին պարտադրում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում. Լևոն Զուրաբյան


Նիկոլ Փաշինյանը ստում է, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ շեշտելով՝ Փաշինյանին չէին պարտադրում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Զուրաբյանն այսպես անձագանքեց ասուլիսի ժամանակ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «որ պատերազմ չլիներ, գինը Արցախը կորցնելն էր»՝ որպես փաստարկ նշելով դեռ 2017-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Հայաստանը պատրաստ է 7 շրջաններից դուրս գալ, բայց Ադրբեջանը էլի նոր պահանջներ է առաջ քաշում»։

«Այնտեղ մի պարզ հարց պետք է հնչեր, չգիտես ինչու, էդ հարցը ոչ ոք չի տալիս՝ 19 թվականին էդ «Լավրովի պլան» ասածը, որը Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի անունից դրված է քո սեղանին, դու ինչո՞ւ «Լավրովի պլանը» չընդունեցիր», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Դիտարկմանը՝ որովհետև այնտեղ կարգավիճակի հարց չկար, Զուրաբյանն արձագանքեց․ - «Չէ, ինքն էդպես չի ասում, ինքը ստում է, ինքն ասում է՝ «ես կարող էի կանգնեցնել պատերազմը, այդ թվում՝ ստորագրելով էդ փաստաթուղթը, բայց դրա համար մենք պետք է ընդունեինք, որ Լեռնային Ղարաբաղը դառնալու էր Ադրբեջանի մի մաս՝ ավտոնոմիա», կամ նման մի բան։ Ստում է, որովհետև այդ պլանում ոչ մի նման դրույթ չկա, իրականում ոչ ոք չէր պարտադրում Փաշինյանին զոհաբերել մեր ժողովրդի 30 տարվա պայքարը, բացարձակ»։

Ըստ Ռուսաստանի առաջ քաշած «Լավրովյան պլանի՝ առաջին փուլով նախատեսվում էր հայկական ուժերի հետքաշում հինգ շրջաններից, այնուհետև ևս 2 շրջանի վերադարձ։ Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որը նրան հնարավորություն էր տալիս անցկացնել ընտրություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG