Մատչելիության հղումներ

Քանաքեռում 4 անձի սպանության գործով կա 5 ձերբակալված


Քանաքեռում 4 անձի սպանության գործով կա ևս մեկ ձերբակալված՝ 19-ամյա երիտասարդ, ով դեպքի օրը, ըստ Քննչական կոմիտեի, «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Քննչական կոմիտեն երեկ հաղորդել էր 4 ձերբակալվածի մասին։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում։ 4 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության է ընդունվել, նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել են, իսկ դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ևս երկու տղամարդու դի, ինչպես նաև՝ 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ: Կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG