Մատչելիության հղումներ

Քանաքեռում 4 անձի սպանության գործով կան ձերբակալվածներ. ՔԿ


Քննչական գործողություններ դեպքի վայրում
Քննչական գործողություններ դեպքի վայրում

Երևանում` Քանաքեռ-Զեյթունում, 4 անձի սպանության գործով 4 անձ ձերբակալվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ոստիկանությունն առավոտյան տեղեկացրել էր, որ 4 մարդ է մահացել Քանաքեռում տեղի ունեցած կրակոցներից: ՔԿ-ն մանրամասնում է, որ 4 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության է ընդունվել, նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել են:

Միջադեպը տեղի է ունեցել Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում: Այստեղ հայտնաբերվել է ևս երկու տղամարդու դի, ինչպես նաև՝ 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG