Մատչելիության հղումներ

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում նախապատրաստվում է. Պեսկով


Կրեմլը հաստատել է հաջորդ շաբաթ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախապատրաստելու պլանները։

«Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է և նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռոսիա-1» հեռուստաալիքն էլ հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ հանդիպում է հնարավոր:

Կողմերից դեռ պաշտոնական հաղորդագրություն այս մասին չկա:

Ավելի վաղ «Ալիք մեդիան» էր գրել՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպում, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կստորագրվեն երկու առանձին հայտարարություններ, որոնցից մեկը վերաբերում է տարածաշրջանային ապաշրջափակմանը, մյուսը` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանն ու դեմարկացիային, դելիմիտացիային։

Հրապարակումից հետո խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել հնարավոր հանդիպումը, անգամ համաձայնեցված որևէ հայտարարության ընդունումը։

Արդբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ չէր բացառել նման մի հանդիպումը՝ ասելով, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Հիշեցնենք` երկու օրից կլրանա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ տարին։

XS
SM
MD
LG