Մատչելիության հղումներ

Եվրոպայում արդեն մեկ ամսից ավելի աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերը


Ռուսաստան - Կորոնավիրուսի թեստավորման կետեր Մոսկվայի մետրոպոլիտենում, 3-ը նոյեմբերի, 2021թ․
Ռուսաստան - Կորոնավիրուսի թեստավորման կետեր Մոսկվայի մետրոպոլիտենում, 3-ը նոյեմբերի, 2021թ․

Ավելի քան մեկ ամիս Եվրոպայում աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերը, և այժմ աշխարհամասը միակ մակրոշրջանն է, որը COVID-19-ի բռնկման ակտիվ փուլ է ապրում։ Նման տվյալներ են հրապարակվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական զեկույցում։

Բացասական գնահատականները հիմնականում կապված են Ռուսաստանում, Թուրքիայում, Ռումինիայում և Մեծ Բրիտանիայում հիվանդացության բարձր մակարդակի հետ:

Միացյալ Թագավորությունում օրական ավելի քան 40 հազար նոր դեպք է գրանցվում։ Կառավարության գլխավոր գիտական խորհրդական Ջոնաթան Վան-Թամի խոսքով՝ երկրին սպասում են ևս մի քանի դժվարին ամիսներ։ Այնուամենայնիվ, կառավարությունը մտադիր չէ նոր սանիտարական սահմանափակումներ մտցնել, հատկապես՝ Սուրբ Ծննդյան տոներին:

Ռումինիայում COVID-19-ով հիվանդների համար հիվանդանոցներում մահճակալների պակաս կա՝ համաճարակի աճի պատճառով։ Մարդիկ բառացիորեն օր ու գիշեր մեքենաների մեջ են՝ սպասելով վերակենդանացման բաժանմունք ընդունվելուն․ մինչ այդ նրանք թթվածին են ստանում ավտոկայանատեղիներում:

Հիվանդացության շատ բարձր ցուցանիշների ֆոնին Ռուսաստանի իշխանությունները վերաբացում են ժամանակավոր հիվանդանոցները։ Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում Պաշտպանության նախարարությունը տեղակայել է 600 մահճակալով զինվորական հոսպիտալ COVID-19-ով հիվանդների համար՝ 20 վերակենդանացման բաժանմունքով։ Երկրում երեկ կորոնավիրուսից մահացության հերթական ռեկորդն է գրանցվել՝ 1189 դեպք մեկ օրում։

XS
SM
MD
LG