Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կորոնավիրուսի նոր ախտահարումների աճ է գրանցվել


Կորոնավիրուսի դեմ Sinovac պատվաստանյութի ներարկումը, Բաքու, արխիվ
Կորոնավիրուսի դեմ Sinovac պատվաստանյութի ներարկումը, Բաքու, արխիվ

Անցած մեկ օրում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 2256 նոր դեպք, նախօրեին նոր դեպքերի թիվը 2178 էր:

Ընդհանուր հաշվով Ադրբեջանում համավարակի բռնկումից ի վեր վարակվել է ավելի քան 537 հազար բնակիչ:

Անցած օրում մահացել է 21 հիվանդ, ընդհանուր հաշվով Ադրբեջանում COVID-19 հիվանդությունից 7 հազար 153 մարդ է մահացել: Այսօրվա դրությամբ բուժում է ստանում 30 հազար 280 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG