Մատչելիության հղումներ

Ռուսաստանում համաճարակային իրավիճակը շատ բարդ է, ընդգծում է Պուտինը


Ռուսաստան - Պաշտպանիչ դիմակներով անցորդներ Մոսկվայի փողոցներից մեկում, 27-ը հոկտեմբերի, 2021թ․
Ռուսաստան - Պաշտպանիչ դիմակներով անցորդներ Մոսկվայի փողոցներից մեկում, 27-ը հոկտեմբերի, 2021թ․

«Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շատ բարդ է, նման քանակի դեպքեր երբեք չենք ունեցել», - երեկ պաշտպանական հարցերով հանդիպման ժամանակ ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի կանխարգելման գործընթացը։ Պուտինը նշել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը չափազանց կարևոր է բոլոր քաղաքացիների համար, իսկ զինված ուժերի համար «կրկնակի, եռակի կարևոր է»։

Ռուսաստանում նախորդ օրը հաստատվել է կորոնավիրուսի շուրջ 40,4 հազար նոր դեպք, գրանցվել է հիվանդությունից մահվան 1155 դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG