Մատչելիության հղումներ

Կիևում ևս խստացվել են հակահամաճարակային պայմանները


Ուկրաինա - Կիևի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, 26-ը հոկտեմբերի, 2021թ․

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խստացվել են քովիդի դեմ պայքարի միջոցառումները՝ վիրուսի տարածումը զսպելու նպատակով։ Նոյեմբերի 1-ից հանրային շատ վայրեր այցելելու համար քաղաքացիները կամ պետք է կամ պատվաստված լինեն, կամ ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա, PCR) թեստի բացասական պատասխան ունենան։

Ուկրաինացիներից մոտավորապես 7,5 միլիոնը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ 20 տոկոսը։

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն ասել է, որ պատվաստումների տեմպերն առաջին դրական արդյունքներն են տալիս։ «Կորոնավիրուսի դեմ վակցինացիայի շնորհիվ վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է 1238 կյանք փրկել։ Բայց ցանկանում եմ ընդգծել, որ հիմա թուլանալու ժամանակը չէ, սա միայն առաջին դրական արդյունքներն են», - նշել նա։

Համավարակի սկզբից ի վեր Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսի մոտավորապես 3 միլիոն դեպք, հիվանդությունից ավելի քան 68 հազար մարդ է մահացել։

XS
SM
MD
LG